22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Վթար Արտաշատ-Տափերական ճանապարհին. կա վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 00.46-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածի 38-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի 34 TF 952 (վարորդ՝ 25-ամյա Վ. Ա.) եւ «Mercedes E» մակնիշի 61 SS 061 (վարորդ՝ 31-ամյա Ա. Վ.) համարանիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Ա.- ը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ