17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Տարոն Մարգարյանը նախկին քաղաքապետերի հետ էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ճարտարապետների միությունում ներկա է գտնվել Կարեն Բալյանի “Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան”  գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Երեւանի նախկին քաղաքապետեր  Մուրադ Մուրադյանն ու Արտաշես Գեղամյանը:

Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի 60-ական թվականների երեք հայտնի հայ ճարտարապետների կյանքը, համատեղ ստեղծագործական ուղին եւ հայ ճարտարապետության մեջ նրանց թողած ժառանգությունը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին գրքի հրատարակման հարցում ցուցաբերած աջակցության համար, կարեւորել է քաղաքապետի պատրաստակամությունը՝ լսելու եւ հնարավորության դեպքում աջակցելու ճարտարապետներին նոր ու հետաքրքիր նախաձեռնություններում:

Շնորհանդեսի շրջանակում ցուցադրվել է նաեւ գրքի հերոս երեք ճարտարապետների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ