Քաղաքապետը 4 տեղակալների մասին. պարտադիր է

«Երեւան քաղաքի 2016թ. բյուջեն հաստատվել է ծախսերի հնարավոր կրճատմամբ»,-այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«2015թ. երբ բյուջեն քննարկում էին, այն մեծ ծախսերը, որոնք կային, մեր հնարավորությունների սահմանում արդեն կրճատել ենք, իսկ ինչ մնում է 2016թ. բյուջեին, արդեն հաստատվել է, ինքը մինիմալ է հաստատաված եւ այն ծրագրերը, որոնք իրականացվելու են 2016թ., պարտադիր ծրագրերն են»:
Անդրադառնալով քաղաքապետի տեղակալների հնարավոր կրճատմանը, քաղաքապետը նշել է , որ օրենքով սահմանված է, որ Երեւանի քաղաքապետն ունենա 4 տեղակալ եւ նրանց կրճատումը չի մտնում իր լիազորությունների մեջ. «Երեւանի քաղաքապետի տեղակալների լինելը տեղական ինքնակառավարման օրենքով է հաստատվում եւ քաղաքապետի լիազորությունների մեջ չէ նրանց կրճատումը, օրենքով պարտադիր է, որ Երեւանի քաղաքապետը ունենա 4 տեղակալ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: