Եվրո-2016. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ռումինիայի ընտրանուն /ֆոտո/

Եվրոպայի 2016թ. առաջնության բացման խաղում Ֆրանսիայի հավաքականը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընդունեց Ռումինիայի հավաքականին:
Առաջին խաղակեսի հանդիպման հաշիվը չբացվեց:
Հանդիպման հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:
Րոպեներ անց 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց ռումինացի հարձակվող Բոգդան Ստանկուն:
Խաղի հիմնական ժամանակի ավարտից առաջ աչքի ընկավ Դիմիտրի Պայեն` դառնալով գոլի հեղինակ: Այսպիսով Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ռումինիայի ընտրանուն
2:1 հաշվով: