Բնապնախարարությունը 3,77 մլն դրամի վնաս է արձանագրել
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 06-106.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.85մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում եւ հաշվարկվել 3.77 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 182.28 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 229.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար
Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 16.56 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 36 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 18 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 45 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 213.75 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերել է բեզոարյան այծի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի համար իրավախախտի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 3 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի հատկանիշներով:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 19կգ /57 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ եւ Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 20կգ /29 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 39կգ /86 հատ/ «սիգ» տեսակի ձուկ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.53մլն.դրամ: