06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Քառօրյա պատերազմի օրերին պարենամթերք են յուրացրել. մեղադրվում են

N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը մեղադրվում են քառօրյա պատերազմի օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ: Այս մասին Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության` Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը ապրիլի 4-ին յուրացրել են զգալի չափի պարենամթերք: Իրեղեն ապացույցներն են 14 կգ խոզի միս, 9,2կգ.արեւածաղիկի զեթ, 10կգ վերմիշել, 2կգ տոմատի մածուկ եւ 25 հատ ձու:

Ադամյանին եւ Զարոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ