14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը համալրվում է նոր սարքավորումներով

Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են այցելել Ռուսաստանի հայերի միության անդամներ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանն ու համայնքիղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը: Այցելության նպատակը զինվորական հոսպիտալին Կրասնադարի երկրամասի հայկական համայնքի կողմից ձեռք բերված ժամանակակից ռեանոմոբիլն ու բժշկական սառնարանը հանձնելն էր:

Շնորհակալություն հայտնելով ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը ցուցաբերվող հետևողական աջակցության համար` հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը փաստել է, որ տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների ուշադրության և հոգածության շնորհիվ բարելավվում է զինծառայողների բուժսպասարկման որակն ու արդյունավետությունը:

Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավարներին հունիսի 9-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղիները, նշվել է, որ զինված ուժերի զինծառայողներին հասցեագրված բարեգործությունը կրելու է շարունակական բնույթ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններն ամրապնդում են հայրենիք-սփյուռք կապը և նոր լիցք են հաղորդում հայրենիքի պաշտպանների առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ