22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հետ կանչեք

ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու բյուջեի կատարողականին:   Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Խոսելով արդեն ուժի մեջ մտած Ընտրական օրենսգրքի մասին` պատգամավորն ասաց՝ ԲՀԿ-ն հույս ունի, որ 4+4+4 ձևաչափով դեռ  կոնսենսուս  կկայանա:

Ընդգծենք՝ ԲՀԿ-ականները  հույս ունեն՝  կոնսենսուսի արդյունքում հնարավոր կլինի ներդնել ID քարտով ընտրելու սկզբունքը և տաս մատնահետքերի նույնականացումը:

Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև Հարկային օրենսգրքին և շեշտեց՝ այն չհաջողված փաստաթուղթ է. «Մեղմ ասած՝ դա չհաջողված փաստաթուղթ է: Այս փուլում այն պետք է հետ կանչվի: Նա չի կարողանում արտահայտի տնտեսական զարգացման մոտակա տարիները», – ասաց Մելքումյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ