04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Գետն ընկած բնակչի մարմինը գտել են. հարուցվել է քրգործ

2016թ. հունիսի 10-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստեւ» գետը վարարելով քանդել է «Քարեւարդ» ՍՊԸ-ի կողմից գետի վրա կառուցված ՀԷԿ-ի ամբարտակի պատնեշը եւ քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն ՀԷԿ-ի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։

ՀՀ Քննչական կոմիտիեց  հայտնում են, որ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վ.Գաբրիելյանի դիակը հայտնաբերվել է 2016թ.-ի հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի հատվածում` Աղստեւ գետում:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ մահացածը դիտավան գյուղի բնակիչ էր, ուներ երկու երեխա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ