«Երկու ամսվա համար այդքան գումա՞ր են ծախսել…»
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության այսօրվա նիստին տեղեկացրեց, որ Մշակույթի, Կրթության, Սփյուռքի, Արտաքին գործերի և Արդարադատության նախարարության կոմունալ ծառայությունները կատարելու համար, որպես բաժանորդ հանդես է գալիս Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:
Արման Սահակյանի փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի և «Երևան-Ջուր» փակ բաժնետիրական ընկերություններին նախարարությունների ընդհանուր պարտավորությունը կազմում է 60 միլիոն 551 հազար 600 դրամ, որից 59 միլիոն 674 հազար դրամը տրամադրվելու է էլեկտրաէներգիայի ծախսի, իսկ 870 հազար դրամը` ջրի ծախսի դիմաց վճարումներ կատարելու նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցին , թե տրված գումարներով չե՞ն կարողանալու վճարել ամբողջ տարվա վճարը՝Սահակյանը պատասխանեց, թե նշված գումարով իրենք կկարողանան հունիս ամսվա վճարուները կատարել, իսկ ահա հուլիսից սկսած` նոր գումար տրամադրելու ահրաժեշտություն կլինի:
«Բայց ինչի՞, մարտից չե՞ն տեղափոխվել մեր նախարարությունները, երկու ամսվա համար այդքան գումա՞ր են ծախսել»,- նկատեց Հովիկ Աբրահամյանը և Ֆինանսների նախարարությանն առաջարկեց քննարկել և ֆիքսել, թե մեկ տարվա ընթացքում նախարարությունները որքան գումար են ծախսում էլեկտրաէներգիայի և ջրի վճարումնեի համար: