15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմնականում կարողացել ենք դիմա•գրավել մարտահրավերները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ

«Կարծում եմ, լավ առիթ է նախորդ տարվա ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականության հիմնական արդյունքների ամփոփման, առկա անելիքների գնահատման եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլերի ու մոտեցումների ուրվագծման համար: Իմ խորին համոզմամբ` այս հաշվետվության քննարկումները, ինչպես մշտական հանձնաժողովներում, այնպես էլ լիագումար նիստում ընթացան հենց այդ տրամաբանությամբ:

Ես չեմ ցանկանում անդրադառնալ հաշվետվության մեջ ներկայացված թվերին ու փաստերին, քանի որ եւ՛ կառավարության ներկայացուցիչը, եւ՛ պատգամավորներն արդեն մանրամասն ներկայացրել են դրանք: Չեմ ցանկանում նաեւ անդրադառնալ 2015 թվականին արձանագրված այն ձեռքբերումներին ու հաջողություններին, որոնք նպաստեցին պետության բնականոն կյանքի եւ հասարակության կենսագործունեության ապահովմանը: Կարծում եմ՝ այս պահին շատ ավելի կարեւոր է գնահատել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծմանն առաջիկայում պետք է ուղղված լինի կառավարության գործունեությունը:

Իհարկե, 2015 թվականին միջազգային անբարենպաստ տնտեսական միջավայրի պայմաններում Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկեր երկրներում եւ հատկապես` Ռուսաստանում, ի հայտ եկան մի շարք գործոններ, որոնց բացասական ազդեցությունը խիստ զգալի էր մեր երկրի տնտեսության վրա: Նման պայմաններում, հասկանալի է, կառավարությունից շատ ավելի մեծ ջանքներ էին պահանջվում պետական բյուջեի կատարման համար, եւ ի պատիվ մեր կառավարության` պետք է նշել, որ 2015 թվականի բյուջեով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերն իրականացվել են, որոնցում գերակշիռ մաս են կազմել սոցիալական ոլորտի եւ պաշտպանության բնագավառների ֆինանսավորման ծրագրերը: Անշուշտ, դա վկայում է այն մասին, որ երկրի անվտանգության ապահովումը եւ բնակչության սոցիալական խնդիրների լուծումը շարունակում են մնալ որպես հանրապետության իշխանությունների գործունեության հիմնական գերակայություններ:

Ավելին, մի շարք ոլորտներում ստեղծվել են որոշակի նախադրյալներ առաջընթացի ապահովման եւ որոշ բացասական միտումների շտկման համար: Հատկապես կցանկանայի կարեւորել այն փաստը, որ արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պայմաններում կառավարության ձեռնարկած քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել ոչ ցանկալի զարգացումներից եւ տարին եզրափակել 3 տոկոսանոց տնտեսական աճով:

Իհարկե, արձանագրված ձեռքբերումները բավարար չեն երկրում կուտակված խնդիրների լուծման համար, եւ իշխանությունները դա քաջ գիտակցում են: Մենք չպետք է սահմանափակվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակենք մեր հետեւողական քայլերը` երկրի առջեւ ծառացած քաղաքական ու տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, առկա խնդիրներն արժանապատիվ եւ արդյունավետ լուծելու համար: Հատկապես կցանկանայի կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնց լուծումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից: Վերջին ամիսների աշխարհաքաղաքական զարգացումները երկրի անվտանգության ապահովման եւ երաշխավորված խաղաղության հաստատման տեսանկյունից նոր մարտահրավերներ են ստեղծել: Իմ խորին համոզմամբ, դրանց հնարավոր է դիմակայել միայն ուժերի համախմբման եւ մեր ունեցած ռեսուրսների առավել արդյունավետ ու ռացիոնալ օգտագործման դեպքում: Դա, նախ եւ առաջ, վերաբերում է բյուջետային միջոցներին: Այս առումով, ողջունում եմ կառավարության կողմից հռչակված քաղաքականությունը պետական կառավարման համակար•ն ավելի կոմպակտ ու քիչ ծախսատար դարձնելու ուղղությամբ: Անշուշտ, դա պետք է ենթադրի ոչ թե ծախսերի մեխանիկական կրճատում, այլ նվազագույն ծախսերի իրականացման միջոցով կառավարման համակարգի առջեւ ծառացած խնդիրների ամբողջական լուծում: Մենք պետք է բյուջետային ծախսերի արդյունավետությունը գնահատենք արդյունքի տեսանկյունից: Առաջիկա տարիներին լուծման ենթակա խնդիրների համատեքստում հատկապես կցանկանայի կարեւորել գործարար միջավայրի բարելավումը: Չնայած վերջին տարիներին իշխանությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված հետեւողական քայլերին, այդուհանդերձ, ներկայիս միջավայրը դեռեւս չի կարող գոհացուցիչ համարվել: Համոզված եմ, որ կառավարությունը շարունակելու է իր հռչակած քաղաքականությունը` ձեռնարկատիրական գործունեության պայմանների բարելավման առումով, որի ուղղությամբ կատարվելիք կարեւոր քայլերից մեկը համարում եմ հարկային նոր օրենս•րքի ընդունումը: Այն, անշուշտ, պետք է ապահովի կայուն, կանխատեսելի եւ գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ հարկային միջավայր? միաժամանակ չվտանգելով պետական եկամուտների հավաքագրման գործընթացը: Ավելի քան համոզված եմ, որ կառավարության մեր գործընկերների հետ համատեղ կհասնենք արդյունավետ եւ համապարփակ լուծումների՝ ստեղծելով երկրի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ: Հարկային օրենսգիրքը պետք է դառնա տնտեսության երկարաժամկետ զարգացման երաշխիք` ուղղված լինելով մրցունակ տնտեսության ձեւավորմանը: Միաժամանակ, կառավարությունը գործուն միջոցներ պետք է կիրառի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին պետական աջակցության տարբեր ձեւերի տրամադրման, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավման, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով: Գործարարների տնտեսական ազատության մակարդակի բարձրացումը պետք է դառնա կառավարության հիմնական գերակայություններից մեկը: Հաջորդ կարեւոր խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, հաշվետու տարվա վերջի դրությամբ հանրապետության գրեթե 4,3 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 41.4%-ը կազմող արտաքին պետական պարտքն է: Վերջինիս սպասարկումը զգալի միջոցներ է կլանում եւ սահմանափակում ներքին շուկայի զարգացման հնարավորությունները: Կարծում եմ՝ արտաքին պարտքի ներկայիս ցուցանիշը թեեւ գտնվում է ընդունելի սահմաններում, այնուամենայնիվ, բավականին մեծ բեռ է երկրի համար: Այս առումով, ուզում եմ կարեւորել արտաքին վարկային միջոցների ավելի արդյունավետ օգտագործման եւ դրանց նկատմամբ վերահսկողության խստացման հարցը:

Հար•ելի •ործընկերներ, ամփոփելով՝ ցանկանում եմ ընդ•ծել, որ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը վկայում է այն մասին, որ մենք հիմնականում կարողացել ենք հաջողությամբ դիմա•րավել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար: Հավաստիացնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք երկրում կուտակված խնդիրները լուծելու համար: Ուստի, կոչ եմ անում հաստատել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը եւ աջակցել կառավարությանը` ծրագրերի իրականացման •գործում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ