Վթար Աճառյան փողոցում. Վիրավորներից չորսը զինվորականներ են
Հունիսի 7-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 39/8 հասցեում գտնվող «Ավանագարդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Հունդայի Սոնատա» մակնիշի 34 ZZ 211 պետհամարանիշով (վարորդ՝ Դ.Կ.) և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Հ.Գ.-ը (ծնված 1965 թ.), Թ. Խ.-ը (ծնված 1968թ.), Ս. Մ.-ը (ծնված 1988 թ.) և Ռ. Ս.-ը (ծնված 1997 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Մուրացան հիվանդանոցային համալիր, որտեղից Հ.Գ.-ը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, իսկ «Հունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ.Կ.-ը հոսպիտալացվել է «Գր.Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները Հ.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Ռ. Ս.-ը և Ս.Մ.-ը՝ բավարար, իսկ Դ.Կ.-ը և Թ.Խ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի