14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թույլ չի տա իրեն զոհաբերեն. Հայկական Ժամանակ

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրնե­րի փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանի հանձնա­րարությամբ ստուգումներ են սկսվել բենզինի շուկա­յում: Առիթը եղել է այն, որ այս ամսվա սկզբից բեն­զինը Հայաստանում թան­կացավ մոտ 2.6 տոկոսով:

Իսկ այդ թանկացումը արձանագրվեց Հովիկ Աբրա­համյանի` մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարությունից հետո: Եվ Հ. Աբրահամյանը որոշել է հակադարձել այդ թանկացմանը, ինչը հա­մարում է իր դեմ ուղղված քայլ: Ընդ որում, ստուգվում են ոչ միայն գնագոյացմանը կամ ներկրված ծավա­լին, այլեւ որակին վերաբերող չափանիշները, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են ներկա­յացվող տվյալներին:

Եվ այդ ստուգումները սկսվել են ոչ այնքան շուկայի վերահսկման, որքան իշխա­նության ներսում գոյություն ունեցող թելերի միջեւ առ­կա պայքարի շրջանակում: Աբրահամյանը կամ նրա մերձավոր շրջանակները կապ չունեն բենզինի բիզ­նեսի հետ, սակայն զգում են, որ տնտեսական ահագնացող խնդիրների պատճառով այս անգամ կարող է իրենք զոհաբերվեն: Ահա որոշել են այս եւ նմանատիպ այլ քայլերով հակազդել այդ անկմանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ