10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր համախմբվածությունն ու միասնականությունն է մեր երկրի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծման կարևորագույն նախապայմանը

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի հունիսի 7-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Ապրիլյան պատերազմից հետո հունիսի 2-ին Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության նիստում չէր կարող իհարկե անդրադարձ չլինել Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ավելին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի փոփոխության հարցը ներառվեց օրակարգում և բազմակողմանի քննարկվեց թեˊ հայ խորհրդարանականների, թեˊ ռուս գործընկերների ակտիվ մասնակցությամբ:Քննարկման ժամանակ կարծիքների, մտքերի ակտիվ փոխանակում կատարվեց հարցերի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ անդրադարձ եղավ ռազմաքաղաքական զարգացումներին, դիվանագիտական գործընթացներին, ապրիլյան պատերազմի պատճառներին,  արգելված զինատեսակներին և այլն:

Չնայած որ նիստին հանդես եկող հայ պատվիրակության անդամներս ներկայացնում էինք տարբեր քաղաքական ուժեր, այնուամենայնիվ, երբ հարցը վերաբերվում է մեր երկրի անվտանգությանը, բոլորս հանդես ենք գալիս միասնականությամբ, որը և բխում է մեր երկրի շահերից:Համաժողովի ընթացքում ևս մեկ անգամ հիշատակվեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կարևորվեց ձեռքբերված համաձայնությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու և դիտորդների թվի մեծացման ուղղությամբ:

Կարևոր էր, որ նիստի արդյունքում ստորագրվեց համապատասխան արձանագրություն, որը կարելի է ասել առաջին փաստաթուղթն է միջազգային կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ հստակ նշվում է, որ Ադրբեջանն է եղել ռազմական գործընթացի նախաձեռնողը:Սա հասցեական հայտ ներկայացնելու լավագույն օրինակն է, որ ռազմական գործընթացները նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից:

Այոˊ, մեր համախմբվածությունն ու միասնականությունն է մեր երկրի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծման կարևորագույն նախապայմանը, որը միջազգային հարթակներում մեր ձեռքբերված, ինչպես նաև դեռ սպասվող հաջողությունների գրավականն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ