04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ո՞վ է իրավունք տվել

‹‹Ապրիլյան պատերազմը մի շարք խնդիրներ ի ցույց դրեց: Ինձ մտահոգողը պատերազամական գործողությունների  ժամանակ տեղի ունեցածի հրապարակային քննարկումն է՝ մարտական հերթապահության բացթողումներ,  առջնագծի համալրման անհրաժեշտություն, պաշտպանական տակտիկայի ձևեր…

Իշխանությունները պատավոր են  այս ոլորտում փորձառություն ունեցողների ասածները քննարկելու ձևաչափ գտնել››, – ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Պատգամավորը նշեց՝ ամեն անգամ ցավ է ապրել, երբ տեսել է, որ ապրիլյան օրերին պատգամավերները կամ հայտնի մարդիկ դիրքներ են գնացել ու դրա առթիվ սպաները շարահրապարակում շարել են զինվորներին, իսկ դա ամոթալի երևույթ է: Ջհանգիրյանը շեշտեց՝ ոչ մի դեպքում չի կարելի նվաստացնել հայ զինվորին:

«Պատերազմից հետո սահմանային զորամասեր, դիրքեր այցելությունները կարեւոր էին զինվորներին ոգեւորելու համար, բայց երբ համացանցով դիտում ես, թե ինչպես է պաշտոնյային, մեծահարուստին կամ պատգամավորին դիմավորում զինվորական ստորաբաժանումը, զայրույթը զսպել հնարավոր չէ։

Ո՞ր կանոնակարգով կամ պաշտպանության  նախարարի ո՞ր հրամանով զինվորական պատվի են արժանացնում ԶՈՒ հետ կապ չունեցող որեւէ մեկին,  ո՞վ  է իրավունք տվել վիրավորել զինվորի պատիվն ու արժանապատվությունը», – ասաց Ջհանգիրյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ