20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ժառանգությունը» դատապարտում է

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ երեկ կատարված բռնությունը:

Կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Հայկ Խանումյանին՝ մաղթելով նրան շուտափույթ եւ ամբողջական ապաքինում:

«Ժառանգությունն» անընդունելի է համարում քաղաքական պայքարը անօրինական գործողություններով, բռնությամբ փոխարինելու ցանկացած փորձ:

Մենք շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել մեր իրավունքների համար եւ կոչ ենք անում իշխանություններին՝ զերծ մնալ քաղաքակիրթ պայքարի իմաստն ու ոգին աղճատող քայլերից: Հուսով ենք, որ այս հանցագործության բոլոր մեղավորները անհապաղ կբացահայտվեն եւ կստանան իրենց արժանի պատիժը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ