15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է լինելու հաջորդը. 168 Ժամ

Երեկ ՍԵրժ Սարգսյանն իշխանա­կան համակարգ է վերադարձրել այն­տեղից 2015 թվականին հեռացած Ար­մեն ԳԵւորգյանին նրան նշանակելով Արթուր Բաղդասարյանի թափուր թո­ղած` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:

Արմեն Գեւորգյանը Հայաստանի իշխանությունում հայտնի է դարձել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից եւ մշտապես ընկալվել է նրա թիմակից: Ավելին, Գեւորգյանն ընկալվել է որպես Ռոբերտ Քոչարյանի ամենավստահելի անձանցից մեկը, նրա նախագահության շրջանում նաեւ ստվերային ամենամեծ ազդեցություն ունեցողներից մեկը:

Եվ ահա, այդ մարդը վերադառնում է իշխանական համակարգ եւ զբաղեցնում ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Նկատենք, որ Գեւորգյանն իր կենսագ­րության ընթացքում այդ պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2007 թվականին` մինչեւ Սերժ Սարգսյանի նախագահություն, հետո այդ պաշտոնը անցավ փետրվարի29-ին Սարգսյանին կոալիցիոն աջակցություն ցուցաբերած եւ այդպիսով Մարտի 1-ը հասունացրած Արթուր Բաղ­դասարյանին:

Այժմ Արմեն Գեւորգյանը վերադառնում է այդ պաշտոնին: Փաստորեն, վերադառնում է ոչ միայն Սամվել Բաբայանը. Հայաստանը մտել է «վերադարձի ցիկլոնի» ազդեցության գո­տի: Վերադառնում է Բաբայանը, հետո Արմեն Գեւորգյանը, ո՞վ է վերադառնալու հաջորդը: Այս ամենը հայաստանյան ներ­քաղաքական դաշտում առաջին հերթին կապվում է Ռոբերտ Քոչարյանի վերա­դարձի հետ, եթե նույնիսկ ոչ անմիջական վերադարձի, ապա հենց նմանօրինակ գործիչների միջոցով կամ տեսքով, որոնք այս կամ այն կերպ կապվում են նրա եւ նրա քաղաքական ծրագրերի հետ:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանը հայտնվել է իշխանության վերարտադրու­թյան նոր փուլին ընդառաջ, որն ուղեկց­վում է միջազգային, տարածաշրջանային բարդագույն գործընթացներով, եւ այս­տեղ լոկ «քոչարյանական ծրագրերի» պրիզմայով իրադարձությունների դի­տարկումը կարող է լինել իրավիճակի չա­փազանց պարզունակեցում: Վերջին հաշ­վով` չի կարող բացառվում նաեւ, որ Արմեն Գեւորգյանի վերադարձը ոչ թե «վերադարձների» շղթայի հաջորդ օղակն էր, այլ, այսպես ասած, հակադիր օղակ, եւ դա Սերժ Սարգսյանի պատասխան քայլն էր Սամվել Բաբայանի վերադարձին:

Ընդ որում` հարկ է ուշադրության ար­ժանացնել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը կատարում է հերթական նշանակումը, որը ըստ էության անակն­կալ է հասարակության համար, եւ սովո­րաբար նշանակումից մի քանի ամիս առաջ մամուլում ի հայտ եկող տեղեկությունները այս դեպքում եւս չկային, ինչ­պես ԱԱԾ պետի նշանակման, ՊԵԿ ղեկավարի նշանակման պարագայում:

 

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ