Քոչարյանի գործը` Պուտինի օրակարգում. Առավոտ
“Մեր տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք խոսում են Ձեր երկրի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին: Ի դեպ, մենք համաձայնություն ունենք, որ այդ փաստերը մոտ օրերս ներկայացվելու են ՌԴ բարձրաստիճան այրերին: Դա արվելու է բացառապես պաշտոնական եղանակով: Մենք դա չենք թաքցնելու, մանավանդ, որ խոսվում է նաեւ ՌԴ բարձրաստիճան չինովնիկների մասին, ովքեր “հովանավորել” են Հայաստանից կեղտոտ փողերի դուրս բերման հարցում:
Ռուսաստանի դաշնությունը հետաքրքրված է այդ բացահայտումների եւ Հայաստանից գողացած գումարների վերադարձի հարցում, որպեսզի այդ գումարները “աշխատեն” Ձեր երկրում` բնակչության սոցիալական խնդիրների լածման համար”,-թերթի հետ զրույցում ասել է ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն:
Խոսքը նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի “հովանավորությամբ” կարճ ժամանակահատվածում կարողացավ միլիոններ կուտակել ՀՀ-ի հաշվին: Թերթը հիշեցնում է, որ 2012-ի դեկտեմբերի 6-ին “Հայրենիք ու պատիվ” կուսակցությունը հիմնադրեց “Հակակրիմինալ” շարժումը, որի նպատակն է բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային: