25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Խզարած, շշած, փաթթած ունենք»

Անցավ արցախյան պատերազմի քառօրյա ճակատամարտը, շատերն իրենց մեծաքանակ, մտահոգ, սրտակեղեք գրառումներով և արցախյան հպանցիկ, ցուցադրական սելֆիներով ինքնահաստատվեցին, հորով-մորով արեցինք Ընտրական նոր օրենսգիրքը, արմատախիլ արեցինք և թաղեցինք պանամյան օֆշորները, կոռուպցիաներն ու մենաշնորհները, մի քանի գեներալ, գնդապետ կալանավորեցինք, կրկին հերոսացրինք ու վարկաբեկեցինք նախկին հերոսներին, փորձեցինք հիշեցնել, որ հերոսները սխալվելու և հաբռգելու իրավունք չունեն: Հասկացան, թե ոչ, չգիտեմ…  ո′չ:

Ամբողջ ազգով վերլուծեցինք, մշակեցինք մեր պաշտպանունակության, հնարավոր պատերազմների մարտավարական ու ստրատեգիական ծրագրերը, որոշեցինք ու ողջ աշխարհին տեղեկացրինք մեզ անհրաժեշտ զինատեսակների քանակությունը, մեր բանակում տեղ գտած թերություններն ու բացթողումները, հաթաթա տվինք ու կուտը կերան՝ ատոմային ռումբի հետ կապված:

Էլի քոչարի պարեցինք Բեռլինում, քոչարիի հետ զուգահեռ Քոչարյանի հարցազրույցի նրբերանգներն ու նրբագույն մեսիջները վայելեցինք, հերթական հայտնի մարդուն՝ Անգելա Մերկելին հայ սարքեցինք և իհարկե ձեռի հետ թուրքիայի վարչապետի կնոջը ձեռ առանք…Հա′, մի ծռթիկ էլ գազն էժանացրինք, քաղաքացիական շարժում խաղացողների բերանը փակելու համար:

Մի խոսքով մենք հայ ենք՝ հայորդի…Եվ խզարած, շշած, փաթթած ունենք բոլոր ամերիկորդիներին, ֆրանսորդիներին, ռուսորդիներին, գերմանորդիներին, բոլորին՝ նույնիսկ չինորդիներին:

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ