04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հարկայի՞նն է ստիպում ՍԱՍ-ի Արտակին Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ պետեկամուտների կոմիտեն ծավալուն ստուգումներ է իրականացնում հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այնտեղ խստորեն վերահսկում են յուրաքանչյուր միավոր ապրանքի վաճառքը:

Ըստ պտտվող լուրերի, Ա. Սարգսյանը որոշել է իր սուպերմարկետներում շրջանառությունը հարկային դաշտ բերելու եւ հարկերն ավելացնելու հաշվին գրանցած կորուստը լրացնել կրճատումների հաշվին: Բայց սա չի նշանակում, որ ցանցը վնասով է աշխատելու, պարզապես գերշահույթ չի ունենա:

Հայտնի է, որ Հայաստանում օլիգարխները նախընտրում են ոչ թե շահույթով, այլ գերշահույթով աշխատել: Եվ դա անում են աշխատողների աշխատավարձերի, շրջանառության չափը թաքցնելով եւ այդպիսով՝ հարկերից խուսափելու միջոցով: Նրանք դիմում են նաեւ նվազագույն չափով աշխատողներ պահելու եւ յուրաքանչյուր աշխատողի վրա մի քանի գործառույթներ դնելու քայլին: 

Այնպես որ՝ չի բացառվում, որ հարկերը թաքցնել չկարողանալու պատճառով Ա. Սարգսյանն առաջիկայում որոշի ՍԱՍ-ում բազմաթիվ աշխատողների կրճատել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ