24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սա լուրջ հարված էր Էրդողանի իմիջին․ Կոսաչովը՝ Բունդեսթագի որոշման մասին

Նախօրեին Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը բողոքի լայն ալիք բարձրացրեց Թուրքիայում։ Թուրքիայի իշխանությունները անմիջապես կոշտ արձագանքեցին այս որոշմանն ու հետ կանչեցին Բեռլինում իրենց դեսպանին։

Բունդեսթագի որոշումը բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել նաեւ Ռուսաստանում։

Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչովը կարծիք է հայտնել որ այս որոշումը «Էրդողանին գրգռելու համար էր, Թուրքիայի՝ ԵՄ-ին միանալու ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու համար»։

Նա նշել է, որ Բունդեսթագի որոշումը խիստ ցավագին էր Թուրքիայի համար։

«Այն, որ այդ որոշումը կայացվեց գրեթե միաձայն, Էրդողանի իմիջի համար խիստ ցավագին հարված էր, եւ չափազանց ցավոտ Թուրքիայի համար՝ իբրեւ երկրի, որ մերժում է Ցեղասպանությունը»,- ասել է նա՝ նշելով, որ Էրդողանը խիստ կոշտ կարձագանքի Գերմանիայի այս որոշմանը։

1025838103

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ