24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԿՀ աշխատակիցներն ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք են ստացե՞լ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ինքը մինչեւ 2015թ. հունիսը պատիժ է կրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պարզել է, որ նշված հիմնարկում պատիժ են կրել առողջ դատապարտյալներ:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ նրանք իրենց որպես հիվանդ ձեւակերպելու եւ այդ հիմքով պատժի կրումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շարունակել թույլատրելու ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող նշված քրեակատարողական հիմնարկի բժիշկներին տվել են, իսկ վերջիններս այդ ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանցից անձամբ յուրաքանչյուր ամիս ստացել են նախապես պայմանավորված չափի կաշառք:

Միաժամանակ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկները, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իրականում հիվանդ ու անվճարունակ դատապարտյալներին որպես առողջ ձեւակերպելու արդյունքում վերջիններս առանց բուժվելու հետ են ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ:

Պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 2-րդ եւ 312-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ