Եթե այլ երկրից գազ գնեինք
ինչպես հայտնել ենք, վաղվանից սպառողի համար գազի գինը կնվազի:
Անդրադառնալով այս թեմային՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Ես չեմ սիրում, երբ սպառողի իրավունքները քաղաքական տիրույթում են քննարկում, բայց սա այն բացառիկ դեպքերից է, երբ այդպես անել հնարավոր չէ: Պետք է նախ հասկանալ՝ եթե մենք այլ երկրից գազ գնեինք, ինչպիսի՞ն կլիներ իավիճակը:
Բայց այստեղ հարցն այլ կոնտեքստում պիտի քննարկենք: Չմոռանանք՝ այս պրոցեսը չի նախաձեռնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Դա նախաձեռնել է Հայռուսգազարդը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կրկին չի աշխատել››, – ասաց Պիպոյանը:
Վերջինս նշեց՝ հարկ է հասկանալ՝ ինչ կարելի է անել սպառողի համար գազի գինն էժանացնելու համար:
‹‹16 մլրդ դրամ ծախսվում է գովազդի վրա: Արդյո՞ք արժե այդքան գումար ծախսել այդտեղ››, – ասաց Պիպոյանը: