Բնական եմ համարում, որ Արթուր Աղաբեկյանը որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բնական է համարում, որ իր կուսակից, Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է հեռանալ քաղաքականությունից:
«Ես բնական եմ համարում, որ նա որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից: Նրա հետ անձամբ այդ մասին չեմ խոսել»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Հրանտ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ , որ մայիսի 23-ին, Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրել էր հետեւյալը. «Ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական եւ քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս եւ բարեգործական ծրագրերի»: