07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

“Louis Vuitton”-ին մեղադրում են մարմնավաճառություն քարոզելու մեջ /ֆոտո/

“Louis Vuitton”-ի 2013-14 աշուն-ձմեռ Փարիզում կայացած հավաքածուի ցուցադրության ժամանակ “Love” ամսագրի խմբագիր Քեթի Գրանդը եւ ռեժիսոր Ջեյմս Լիման կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել մոդելների մասնակցությամբ, որում մոդելները ներքնազգեստով եւ վերարկուներով քայլում են մութ փողոցներով, տարբեր սեքսուալ դիրքեր են ընդունում պատերի մոտ, մեքենաներ կանգնեցնում եւ նստում:

Հանդիսատեսից շատերի մոտ աղջիկները “գիշերային թիթեռնիկների” հետ են ասոցացվել: 

Ֆրանսիական “Liberation” օրաթերթը “Louis Vuitton“-ին մեղադրել է “շքեղությունը քրեական աշխարհի հետ համեմատելու մեջ”: Նրանց է միացել նաեւ “Scelles” սեքսուալ շահագործման կենտրոնը եւ փաստաբան Դոմինիկ Ատիասը, ով հայտարարել է, թե ֆիլմում “կանացի մարմիններն իբրեւ իր են ներկայացված, իսկ մարմնավաճառությունը` որպես ինչ-որ հաճելի բան”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ