05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բոլոր պաշտոնները համալրված են. Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն լրագրողի հարցին` ի՞նչ առաքելություն է տեսնում Հայաստան վերադարձած Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համար, ով հայտարարել է, թե իր առաքելությունը տեսնում է Արցախում։

«Ես Սամվել Բաբայանի հետ չեմ հանդիպել, Սամվել Բաբայանի ունակությունների մասին ես տեղյակ եմ, և նրա կատարածը մենք ոչ մեկս չենք մոռանում:

Յուրաքանչյուր ոք, այսօր գտնվելով Հայաստանում, Արցախում, մեր լեռնաշխարհը համարելով իր հայրենիքը` կարող է իր ներդրումներն ունենալ այս կամ այն ծառայության մեջ: Զինվորական ծառայության առումով ես չեմ կարող ասել, որովհետև այսօր մեր բոլոր պաշտոնները, հաստիքները համալրված են, և բանակի անձնակազմը, բանակի գեներալական կազմը իրենց խնդիրները կատարում են պատշաճ մակարդակի»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Հարցին, թե ճի՞շտ է, որ իշխանությունը փակել է Սամվել Բաբայանի՝ բանկերին ունեցած մեծ պարտքերը, Սեյրան Օհանյանն ասաց. «Մնացած բոլոր հարցերը կարող եք տալ այն մարդկանց, որոնք դա իրականացրել են»:

Հիշեցնենք մամուը գրել է, որ Սերժ Սարգսյանը մարել է Բաբայանի պարտքերը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ