25 Հունվարի, Saturday, 2025
KFC

Նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Մարտի 28-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոյին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Բրեդլի Բուսետտոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձը կնպաստի Հայաստանում նրա առաքելության իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի նորանշանակ ներկայացուցիչը վստահեցրեց, որ հետամուտ է լինելու Հայաստանի եւ ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբնշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը անցած տարիների ընթացքում Հազարամյակի զարգացման ծրագրի իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԳՆ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության միջեւ հետագա համագործակցության սերտացման շուրջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ