Նախագահ ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:
«Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ այս զարհուրելի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և կոչ անում միջազգային հանրությանը հավաքական ուժերով շարունակել պայքարն այս չարիքի դեմ:
Հայտնում եմ իմ անկեղծ վշտակցությունը Ձեզ, Սիրիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: