20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԽ քարտուղարը հանդիպել է Լեհաստանի նախագահի հետ

Շարունակվում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Լեհաստանի Հանրապետությունում:  Մարտի 27-ին Արթուր Բաղդասարյանին ընդունեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: ԱԱԽ քարտուղարը նախ փոխանցեց նրան ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց հայ-լեհական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորվեցին դրա ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Լեհաստանի Նախագահին ներկայացվեց երկու երկրների անվտանգության խորհուրդների կողմից համատեղ իրականացված, ՀՀ և ԼՀ միջև կնքված միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի դիտարկման արդյունքները:

ԱԱԽ Քարտուղարը նշեց, որ իր գործընկերոջ հետ պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտներն ու շրջանակները: Բրոնիսլավ Կոմորովսկին բարձր գնահատեց կատարված աշխատանքները և ողջունեց համագործակցությունը խորացնելու կողմերի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` առաջիկայում Լեհաստան կատարվելիք այցին առնչվող հարցեր:

Նույն օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱԱԽ քարտուղարի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի պետական քարտուղար Բոգուսլավ Վինիդի հետ: Քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայաստանի եվրաինտեգրման և Արևելյան գործընկերության խորացման ճանապարհին լեհական կողմի հնարավոր օժանդակության, դրանց շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարներին:

ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաև.  Եվրամիության արտաքին սահմանների  օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Իլլկա Լայթինենի հետ, որի ընթացում քննարկվել են 2013-2014 թթ. սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության համատեղ ծրագրերը, կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ միջոցառումները և դրանց իրականցման ժամկետները:

Այնուհետև Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ` խմբի ղեկավար, ծագումով հայ Լուկաշ Աբգարովիչի հետ:

Երկուստեք նշվեց, որ Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:

Հանդիպման ժամանակ ընդգծվեց, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված պատգամավորական բարեկամության խմբերը կարևոր դերակատարություն ունեն օրենսդիր մարմինների կապերի ընդլայնման և խորացման գործում:

Հանդիպումներ տեղի ունեցան նաև Լեհաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի  Երկրի ընդերքի ֆիզիկայի և սեյսմոլոգիայի ինստիտուտում, Լեհ-հայկական առևտրաարդյունաբերական պալատում, Լեհաստանի տեղեկատվության և արտաքին ներդրումների գործակալությունում: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-լեհական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ