22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Դա իշխանության դեմ ընդդիմանալ չէր, ծրագրի դեմ էին ընդդիմացել. Կարապետ Գուլոյան

Եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարի, որ Կոտայքի մարզպետարանի ծառայողական ավտոմեքենաների թիվը հարկավոր է կրճատել, ապա մարզպետ Կարապետ Գուլոյանը կգնա այդ քայլին:

Մաս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Եթե հիմա հանձնարարություն կա, հիմա նման խնդիր կա, ֆինանսական խնդիրներ կան հանրապետությունով մեկ,  որ պետք է  բոլորս միասին լուծենք, ինձ  հո չե՞ն առանձնացնելու»,-  ասաց Կարապետ Գուլոյանը:

Անդրադառնալով  գառնեցիների ակտիվ պայքարին՝ Գուլոյանը նշեց՝  այս պարագայում վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքին ավելացնելու բան չունի:

«Դա իշխանության դեմ ընդդիմանալ չէր, ծրագրի  դեմ էին ընդդիմացել: Կառավարության ղեկավարը էկավ, իր դիրքորոշումը հայտնեց, իր որոշումը կայացրեց, ես էլ պարտավոր եմ, կառավարության ղեկավարը ինչ որոշում կայացրել է… »,- ասաց Կարապետ Գուլոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ