15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք համոզված ենք, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. Էդելգարդ Բուլմահն /վիդեո/

Հայաստան է ժամանել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմահնը։
Նա  այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության  անմեղ զոհերի հիշատակին։

Քիչ առաջ Էդուարդ Շարմազանովն ու Էդելգարդ Բուլմահնը հանդես եկան  հայտարարությամբ։

Շարմազանովը շեշտեց՝ բարձր է գնահատում  հայ-գերմանական հարաբերությունները, որոնք զարգանում են բոլոր ուղղություններով։

Մենք կարևորել ենք երկկողմ հարաբերությունների զարգացումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների կոնտեքստում: Գերմանիան ԵՄ անդամ պետություններից ամենակարևոր գործընկերներից մեկն է Հայաստանի  համար: Բազում ծրագրեր կան, որ Գերմանիայի օժանդակությամբ իրականացվում են Հայաստանում, ԱԺ-ում»,- նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Բուլմանը,  անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, նշեց՝ Գերմանիայի խորհրդարանը մեծապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որոնց արդյունքում վերջերս ձեռք բերվեց հրադադարի պահպանման պայմանավորվածություն ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև։

 

Հիշեցնենք՝   Բունդեսթագի օրակարգում  արդեն  առկա է  «ցեղասպանություն» եզրույթով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը:

«Մենք համոզված ենք, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել  ռազմական ճանապարհով, ուստի մենք կոչ ենք անում, որ երկու կողմերը պահպանեն հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը»,- ասաց տիկին Բուլմահնը:

Վերջինս ընդգծեց՝  մշտադիտարկման մեխանիզմների հաստատումը շփման գծում շատ կարևոր նախապայման կլինի հակամարտության հետագա զարգացումը կանխելու գործում։ «Գերմանիայի մեծ ցանկությունն է՝ տարածաշրջանում կանխել իրավիճակների նորանոր թեժացումները, և քանի որ Գերմանիան այս տարի ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը, Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերն իր անձնական ջանքերը կներդնի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ընդգծեց  Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ