Առավելագույն պոռթկում եղավ. Գագիկ Սուրենյանը երեկվա փոթորիկի մասին /վիդեո/
«Կանխատեսվում էր, որ հզոր ցիկլոնը հանրապետության տարածքին մոտենալու է մայիսի 23-ին, որն ուղեկցվելու է ամպրոպով, կարկուտով, հորդառատ տեղումներով և քամու ուժգնացմամբ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով երեկ հանրապետության ողջ տարածքում գրանցված ուժեղ քամուն ու ամպրոպին:
«Ըստ կանխատեսումների` քամու ուժգնացումը Երևանի համար 17-20 մետր վայրկյան արագությամբ պետք է լիներ, բայց առավելագույն պոռթկումը եղավ 25 վայրկյան: Քամու այս տեսակը մեր գիտություն մեջ կոչվում է փոթորկանք կամ շկվալ, որը շարժվում է ուղղահայաց և հորիզոնական առանցքների հատման կետերում և շատ հաճախ վերածվում է պտտահողմի, որը մեզ համար անտեսանելի է : Քաղաքի առանձին հատվածներում այդ տանիքները, որ պոկվեցին , ծառերն ընկան, հենց օդում եղել են պտտական շարժումներ , որի հետևանքով եղել են նման ավերածություններ և պետք է ասեմ, որ ամենամեծ պոռթկումը Երևանում գրանցվել է Դավթաշենի հատվածում՝ 25-26 մետր վայրկյան, Աշտարակի շրջանում և բավականին ուժեղ քամի է գրանցվել Գավառի գյուղերից Սարուխանի հատվածում»,-նշեց Սուրենյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: