15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինձ համար դժվար է աշխատանքից ազատել թեկուզ տեխնիկական մեկ աշխատողի՝ հավաքարարի, այգեպանի. Հրայր Թովմասյան

ԱԺ-ն՝ որպես օրենսդիր իշխանություն, ինքնուրույն մարմին է, ուստի, գործադիր իշխանության՝ Կառավարության հանձնարարականները ԱԺ-ի համար չեն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ծախսերի կրճատման մասին կառավարության որոշմանը:

Հրայր Թովմասյանն ընդգծեց՝  ծախսերի կրճատման աշխատանքները բավական վաղուց են սկսվել, ԱԺ-ում խնայողություններ են արվում:

«Երբեմն անհարմար վիճակում եմ հայտնվում, երբ խնդրում եմ պատգամավորներին մեկնել ոչ թե մեկ կանգառով՝ Երևան-եվրոպական քաղաք, այլ՝ խնդրում եմ թռնել որևէ այլ քաղաքի միջոցով՝ տրանզիտային տարբերակով, որովհետև տոմսի գինը 30-ից 40 տոկոսով տարբեր է: Վերջին անգամ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար մեր պատգամավորները թռել են ոչ թե Երևան-Փարիզ չվերթով, այլ՝ Երևան-Մոսկվա-Փարիզ ու խնայել ենք տոմսերի գները: Հասկանում ենք, որ անհարմարություններ են ստեղծվում, բայց… ԱԺ-ի որևէ փոխնախագահը կամ հանձնաժողովի նախագահները երբեք չեն օգտվել բիզնես կլասի տոմսերից, հանձնաժողովի նախագահներին կտեսնեք 15, 16, 17-րդ շարքերում նստած» ,- նշեց Թովմասյանը:

Անդրադառնալով կրճատումներին՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Կրճատումները որդեգրված են այնպիսի քաղաքականությամբ, որ այն սահուն լինի: Ինձ համար բավական դժվար է աշխատանքից ազատելը  թեկուզ տեխնիկական մեկ աշխատողի՝ հավաքարարի, այգեպանի, նույնիսկ այն դեպքում, երբ 80 տարեկանի մոտ է, խնդրում է իրեն հնարավորություն տալ աշխատել, որովհետև սոցիալական վատ վիճակում է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ