Ի՞նչ եք անում, որ սահմանից սպառողին հասցնելիս, սակագինը կրկնակիից ավելի գին եք սահմանում /վիդեո/
Ինչպես հայտնել ենք, ՀՀ առաքվող ռուսական գազի սակագինը կնվազի. շարքային քաղաքացու համար գազի գինը կկամի 9.3 դրամ, այսինքն՝ մեկ խորանարդ գազի դիմաց 156 դրամ սակագինը կդառնա 146.7 դրամ:
Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «9.3 դրամը համարժեք իջեցում չի: Դա ոչ ադեկվատ գին է: 1000 խորանարդ մետրի համար մենք սահմանին վճարել ենք 189 դոլար, հետո գինն իջավ, դարձավ 165 դոլար, իսկ վերջին անգամ Ռուսաստանը գազի գինն իջեցրեց՝ հասցնելով 150 դոլարի: 150 դոլարի պարագայում մեկ խորանարդ մետրի համար արժենում է 72 դրամ:
Փաստորեն, մենք կրկնակիից ավելի ենք վճարում: Հարց է առաջանում, ի՞նչ եք անում դուք, որ սահմանից սպառողին հասցնելիս, սակագինը կրկնակիից ավելի գին եք սահմանում»:
Տնտեսագետը շեշտեց՝ հոսանքի գինն էլ 3.6 դրամ է էժանանալու, որը ևս ոչ ադեկվատ որոշում է:
Մանրմամասները՝ տեսանյութում: