25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դրանց «կուտը» մի կերեք»

Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ վատ, կպնողական, ձեռառնական-սենսացիոն լուրերն, ավելի արագ են տարածվում և ավելի տպավորիչ են գործում ուղեղների վրա, սակայն հարկ է, որ իմանաք` առավել ևս բանակի մասին խոսելիս, զգույշ և չափավոր է պետք արտահայտվել:

Այն, որ աստեղ, կամ այնտեղ «զենք չի եղել», «սնունդ չկար», պատրոն չունենք կրակելու, բռակ չինական ավտոմատներ են…. և նման «լրատվությունները», ազգի դավաճաննների, «ՉեՊե-իշնիկ»-ների` դասալիքների և նրանց ծնողների տարածած ապատեղեկատվություններն են, որոնցով իրենց իրենց ստորաքարշ գոյությունն են արդարացնում:

Հասկացեք, բոլոր ժամանակներում էլ, նման ստոր արարածներ եղել են: Դրանց «կուտը» մի կերեք: Նման սրտաճմլիկ հեքիաթներին, բանի տեղ մի դրեք: Ցանկացած կամավորական էլ, որ իր սիրահոժար կամքով կամավորագրվել է և գնացել առաջնագիծ` չի գնացել զինվորի հացը ուտելու, զինվորի տեղաշորում քնելու, զինվորի պատրոնը կրակելու…, մի խոսքով` բեռ դառնալու:

Մարդիկ գիտակցված գնացել ենք վրանների տակ, հողի վրա քնելու, ցամաք հաց ուտելու, կամ իրենց տարած սնունը և հարկ եղած դեպքում` մի բանով էլ բանակին օգնելու: Բանակ տեղ` փլավ չեն բաժանում:

Միայն կամազուրկ և չինքնահաստատված մարդը կարող է գնալ-գալ և սկսել բողոքել մեր հայոց բանակից: Բոլոր գիտակից և բանիմաց մարդիկ` գնացել են իրենց լուման ներդնելու և հարկ եղած պահին` իրենց կյանքը զոհաբերելու համար: Բոլոր բանիմաց և գիտակից մարդիկ` օգնելու են գնացել, սատարելու, և ոչ թե գնահատելու, գնահատականներ տալու և ուտել-խմելու համար:

Հայկ Կիսեբլյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ