18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարդան Վարդանյանը հարցաքննվել է որպես գործով վկա

ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի հարցաքննությունը տեղի է ունեցել այսօր: Այս մասին Henaran.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում Վարդան Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության:

Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, քաղաքաշինության նախկին նախարարը որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավված չէ: Նա հարցաքննության է հրավիրվել որպես գործով անցնող վկա: Նշենք, որ քրեական գործի նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:  Նշված գործի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ձերբակալվել ապա կալանավորվել էր քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հավելենք, որ պարոն Վարդանյանի հետ կապ հաստատել Henaran.am-ին չհաջողվեց: Մեր հեռախոսազանգերին կրկին պատասխանեց նախկին նախարարի վարորդը եւ փոխանցեց, որ Վարդան Վարդանյանը խիստ զբաղված է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ