15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գուցե կգա մի ժամանակ, որ այս շռայլությունը կկարողանանք թույլ տալ․ Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԿԲ զեկույցի վերաբերյալ ելույթ ունեցավ։

Պողոսյանն ասաց՝ ԿԲ-ի զեկույցի փաթեթը կարդալը հաճեի է, բայց․․․

« Ես չգիտեմ քանի օրինակ եք սրանից տպում և ում համար․․․ Դա էլ է մի խնդիր, որովհետև ցանկացած տպագրություն պետք է ունենա տպագրական իմաստ, հուսով եմ՝ ապագայում, եթե էլի տպվի նշված կլինեն որոշ բաներ», – ասաց Թևան Պողոսյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ ավելի հաճելի կլիներ, եթե գունավոր զեկույցը տպված լիներ սովորական թղթի վրա և տնտեսված գումարը փոխանցվեր պետբյուջե։ «Գուցե կգա մի ժամանակ, որ այս շռայլությունը կկարողանանք թույլ տալ», – ասաց Թևան Պողոսյանը։

Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնին։ Նա  շեշտեց՝ կարելի է  դպրոցներում ֆինանսական կրթության յուրահատուկ դասեր ներառել։

«Չկա մի գյուղական համայնք, որտեղ վարկի պրոբլեմի մասին չխոսեն, դա նաև գալիս է նրանից, որ մենք այնքան էլ լավ չենք պատկերացնում՝ ինչ է ներկայացնում վարկը, վարկի պարտավորությունները», – ասաց Թևան Պողոսյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ