15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արցախի ԱԺ-ը դատապարտել է հույների ցեղասպանությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված
ցեղասպանությունը դատապարտելու մասին

– Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,
– Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,
– Արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները
Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ

19 մայիս, 2016թ.
ք. Ստեփանակերտ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ