01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխարհի ամենաերջանիկ կետը չի դադարում ժպտալ լուսանկարիչներին /ֆոտո/

Ամերիկացի լուսանկարիչ Դուգ Պերինին հաջողվել է լուսանկարել կետի նման մի կենդանու, երբ վերջինս որս էր անում Հավայան կղզիների ափերին: Նա շատ համապատասխան անունով է կոչել կենդանուն` “Smiley” (“ժպտացող”), քանի որ նրա բերանը բաց է եւ այնպիսի տպավորություն է, թե կենդանին մշտապես ժպտում է: 

Ի դեպ, նման “ընկերական” արտաքինը բավականին խաբուսիկ է, քանի որ կետի այս տեսակը կարող է հարձակվել եւ ուտել ծովային ֆաունայի այլ կետանման կենդանիներին: Նրանց արուների քաշը մինչեւ 2 տոննա  է հասնւոմ, ապրում են մոտ 60 տարի, յուրաքանչյուր ծնոտի վրա ունեն 16-22 ատամ, ինչն էլ ապահովում է նրանց “փայլուն ժպիտը”:

Չնայած այս կենդանիներն իրականում քիչ առիթ ունեն “ուրախանալու” համար: Վերջին 25 տարվա ընթացքում նրանց պոպուլյացիան զգալիորեն կրճատվել է: Ամերիկյան ծովային ձկնորսության Ազգային ծառայության տվյալներով` 1989-ին նրանց թիվն այդ տարածքում 400 է եղել, իսկ այժմ ընդամենը 150 է:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ