20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խնայողությունը կտրամադրվի անվճար տրամադրվող դեղերի ապահովմանը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեց առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։  Նախարարը չափազանց բարձր գնահատեց մեծ հայրենասերի հոգատար վերաբերմունքը ինչպես հայրենիքի, այպես էլ առողջապահության ոլորտի հանդեպ և երկարամյա ներդրումը Հայաստանի բնակչությանն անվճար դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործում։

Դերենիկ Դումանյանն իր հյուրին ներկայացրեց նախորդ հանդիպումից հետո ոլորտում կատարված նորությունները։ Նշեց, որ արդեն կայացել է դեռևս երկրաշարժից հետո կուտակված ժամկետանց դեղերի և բուժպարագաների ոչնչացման համար մրցույթը և շատ շուտով կկատարվի դրանց վնասազերծումը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2013թ. առաջին անգամ  տարվա կարիքների համար մրցույթը հայտարարվել է վեց ամսվա կտրվածքով, ինչը հնարավորություն կտա ընթացքում ուսումնասիրել պահանջարկի տատանումները, ինչպես նաև հաշվի առնել հումանիտար ճանապարհով ստացվող դեղերի առկայությունը։ Եվ որպեսզի անվճար տրամադրվող դեղերի բաշխման ընդհատումներ չլինեն, մինչև ապրիլի կեսերը կկազմակերպվի երկրորդ կիսամյակի մրցույթը։

Դերենիկ Դումանյանը նաև հավելեց, որ կազմակերպված բավական մրցակցային, թափանցիկ մրցույթի արդյունքում տնտեսվել է մոտ 240 մլն դրամ։ Այդ և այլ մրցույթներից խնայված միջոցները կտրամադրվեն բնակչությանն անվճար տրամադրվող դեղերով ապահովվածությունը մեծացնելուն։ 

Այնուհետև Դերենիկ Դումանյանն ու Հարութ Սասունյանը քննարկեցին հետագա համատեղ աշխատանքի ուղղություններն ու մեխանիզմերը։ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահը շեշտեց, որ վերջին շրջանում նախարարության հետ համագործակցությունը դյուրացել է և դարձել առավել նպատակային։  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ