20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

Այսօր առավոտյան “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական նամակ է հղել գործող նախագահ Սերժ Սարգսյանին` ի պատասխան Սարգսյանի մարտի 25-ի նամակի: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից: Ներկայացնում ենք Հովհաննիսյանի նամակն ամբողջությամբ.

Հարգելի պարոն Սարգսյան

Երեկ ստացա Ձեր` մարտի 25-ի թվակիր նամակը : Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես պատասխանեցիք իմ համալիր առաջարկին:

Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշակի վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջախաղացում կարելի է համարել այն հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը` հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի եւ ցանկացած ձեւաչափով` Ազատության հրապարակում: Շնորհակալ եմ իմ առողջոությամբ մտտահոգվելու համար. անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ եւ կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական նոր Հայաստանի:

Եթե ինչ-որ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով` ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող` Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին:

 

Հայրենիքի հավատամքով եւ ժողովրդի ձայնով` Ր Հովհաննիսյան  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ