15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրիխանյանը ուշագրավ փաստեր ներկայացրեց Analitik-ի գործի վերաբերյալ

«Խոստացածիս պես այսօր անդրադառնալու եմ Analitik-ի գործին: 5-րդ տարին է, ինչ քվեարկում եմ ժողովրդի շահերից ելնելով, խոսում եմ թալանի ու անարդարությունների մասին: Ուստի, ո՞րն է պատճառն ինձ ու թիմակիցներիս զրպարտելու, անձնական կյանքս պեղելու», – ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Ուրիխանյանը շեշտեց՝ այդ ամենն արվել է, որ ինքը չխոսի պետական փողերի մսխումների, անարդարությունների մասին, հետո ցանկացել են  իրենից փող շորթել:

«Ի՞նչ է նշանակում այն, որ  ինձ 6 անգամ ասուլիսի են հրավիրում, մերժում եմ,  հետո գրում են՝  պատգամավորը կապրիզներ է անում՝ պատերազմի ժամանակ թեմա պատրաստելով թշնամու համար և ինձանից գումար պահանջելով ամսական կտրվածքով»:

Ուրիխանյանը շեշտեց՝ ոմանք շորթողին զոհ են սարքել, բայց ամեն ինչ պարզ է, փաստերը կուտակված են: «Նախաքննությունն էլ իր հունով ընթացնում է: Բուրգի գործով անցնող  Վանոյի Արտակ կոչեցյալն էլ  այս անգամ շատ մարդ է տանելու իր հետևից», – ասաց Տիգրան Ուրիխանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ