22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սրանք շատ կարևոր հանձնառություններ են. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամլո խոսնակի սթ. մայիսի 17-ի հայտարարությունը:

«Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 2-5-ի մահացու բախումներից  հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Եվրոպական հարցերի Պետքարտուղար Առլեմ Դեզիրի, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են  հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև  հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաև ընդունեցին վստահության միջոցառումների,  այդ  թվում նաև միջադեպերի  հետաքննության մեխանիզմի ներդրումը:

Սրանք շատ կարևոր հանձնառություններ են : Ֆրանսիան կոչ է անում  կողմերին իրագործել  դրանք և  որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ  կշարունակի միջնորդի իր դերակատարությունը »:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ