15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

… հանկարծ պարզվում է, որ Շուշին գրավել են չորս մարդով

Այնպես հոգնել եմ եղած հերոսներից էլ, չհերոսներից էլ, իշխանության թալանից էլ, ընդդիմության գրանտներից էլ։ Ինչքան սուտ եք բոլորդ էլ, ինչքան երկերեսանի, ծախու։ Շատ քչերը ինձանից ավելի լավ գիտեն իրական հերոսներին ու չհերոսներին։ Ժամանակին, աշխատանքի բերումով, զրուցել եմ Հայաստանի տարածքի համարյա բոլոր կամավորական ջոկատների, վաշտերի ազատամարտիկների հետ, հատ-հատ լսել նրանց հիշողություններն ու գնահատականները իրենց հրամանատարների, իրենց կողքին կռվող ընկերների մասին, բոլոր հայտնի հերոսների, չհերոսների մասին, Արցախից ավար ու թալան կրողների մասին։ Իրական, անկեղծ գնահատականներ։

Հավատացեք, նրանց պատմած, ներկայացրած հերոսների անուններն այսօր այդպես էլ չեն հիշվում,։ Մոռացության փոշու տակ , կանցնի մի քանի տարի էլ, այդ անունները անհետ կկորչեն։ Շրջանառության մեջ են մնացել, շարունակ բերնե բերան են պտտվում, օր օրի ավելի սրբացվում ընդամենը մի քանի անուններ՝ գեներալ Մանվել, Սարոյան Սեյրան, Կոմանդոս, Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյան, Բաբայան Սամվել, էլի մի երկու հերոսի անուն էլ դուք ավելացրեք, որից էլ հանկարծ պարզվում է, որ Շուշին գրավել են չորս մարդով, Արցախյան պատերազմը հաղթել են մի քսան-երեսուն կամավորներով, որոնց հերոսացնում, գլխներիս ենք նստեցնում, ավելին՝ սրբացնում, ու հարձակվում այն մարդու գլուխը ջարդելու, ով կհամարձակվի այդ սրբերից մեկի սրբությանը կասկածել։ Արդեն ծիծաղելի էլ չէ, զայրացուցիչ է։

Լավ է, որ գոնե այս վերջին քառօրյա պատերազմում, գնահատվեց խրամատի զինվորը, մի քանիսին, համացանցի շնորհիվ, դեմքով ճանաչեցինք, անունն իմացանք, ու պարզվում է, որ այդ տղաները ոչ իրենց աթոռը պինդ պահելու համար են այդ արել, ոչ էլ իշխանական աթոռ ձեռք գցելու համար։

Մելանյա Պետրոսյանց

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ