16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործն ուղարկվել է դատարան

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան գործն այսօր՝ մայիսի 16-ին, ուղարկվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացանք հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ  Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ վերջինիս նորածին դուստրը:

Քննությամբ պարզվել է, որ ծննդկանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, քննիչի որոշմամբ նշված կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը եւ հղիության քարտը, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների եւ ընդունարանի մերժման մատյանները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել մի շարք այլ քննչական գործողություններ։

 

Ապացույցների համակցությամբ՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ