06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Քննություն է կատարվում՝ պարզելու դատապարտյալի հաղորդման մեջ նշված հանգամանքները

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ հիշյալ հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի ընթացքում ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողները, առանց իրեն համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկելու, իր հիվանդությունների վերաբերյալ կազմել են հիվանդության կեղծ պատմագիր, որի հիման վրա բժշկական աշխատանքային հանձնաժողովը որոշում է կայացրել այն մասին, որ իր հիվանդությունները չեն դասվում պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին:

Բացի այդ, 2015 թվականի հոկտեմբերին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իր մոտ ախտորոշվել է «ոսկորների դեֆորմացիա» հիվանդությունը, սակայն, առանց համապատասխան բուժման, բուժող բժիշկն իրեն ներկայացրել է բժշկական աշխատանքային հանձնաժողով, որի որոշմամբ էլ ինքը դուրս է գրվել հիշյալ քրեակատարողական հիմնարկից:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ