21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բժիշկն իր հիվանդներին միտումնավոր վարակել է ՄԻԱՎ-ով

Շվեյցարիայում ձերբակալվել է մի ինքնակոչ բժիշկ, ով մարդկանց “բուժել է” ասեղնաբուժությամբ եւ իր հիվանդներից 16-ին վարակել ՄԻԱՎ վարակով: Մարտի 22-ին տեղի դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի շառլատան բժշկին դատապարտել են 12 տարի 9 ամսվա ազատազրկման, հաղորդում է “world.fedpress.ru”-ն:

Վարակվածների մեծ մասը նույն երաժշտական դպրոցի աշակերտներից է եղել: Բժշկի վրա ուշադրություն են դարձրել այն բանից հետո, երբ սարսափելի աշխատանիշից հետո հիվանդներից մեկը դա կապել է ասեղնաբուժության կուրսերի հետ: Սկզբում հանցագործը հերքել է իր մասնակցությունը դեպքերին, սակայն քննիչներին հաջողվել է բացահայտել նրա հանցանքները:

Սկզբում նրան ազատ էին արձակել գրավի դիմաց, սակայն նա դադարել է ներկա գտնվել դատական նիստերին եւ փակվել է իր տանը: Ոստիկանությունն ստիպված է եղել գրոհի ենթարկել նրա տունը:

Դատարանի կարծիքով`  հանցագործի համար շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը կամ իր ամենակարողությունը ցույց տալը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ