15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գալուստ Սահակյանի ուղերձը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ ԳալուստՍահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա կապակցությամբ, որտեղ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Մեր ազգային ակունքներից բխող այս տոնը միաժամանակ համամարդկային է, քանի որ իր մեջ ներառում է այնպիսի հասկացություններ, որոնք կարեւորագույն նշանակություն ունեն բոլոր մարդկանց համար` տուն, ծնող, երեխա, հայրենիք:

Այս տոնը երիտասարդ լինելով հանդերձ` ունի հին ու հիմնավոր պատմություն` հանձին մարդկության պատմության, որովհետեւ ընտանիքն ազգի հիմնասյունն է եւ պետության հիմնաքարը, որի ամրությունը փորձության է ենթարկվում թե՛ խաղաղ, թե՛ առավել եւս պատերազմական ժամանակաշրջանում: Մեր պատմության ընթացքում ընտանիքը՝ որպես օջախ ու փոքրիկ հայրենիք, բազում այդպիսի փորձությունների միջով է անցել: Ապրիլյան վերջին պատերազմական իրադարձություններում հերոսացած հայ զինվորն ու սպան ի դեմս հայրենիքի պաշտպանեցին նաեւ իրենց ընտանիքները, հաղթեցին՝ հանուն հայրենիքի ու հանուն ընտանիքի, զոհվեցին՝ հանուն հայրենիքի ու հանուն ընտանիքի: Հայրենիքը սիրելու, ընկերոջը փրկելու, հողը չզիջելու, հավատարմության ու նվիրումի առաջին դասերը նրանք ստացել էին ընտանիքից ու ծնողից եւ այդ դասերը ամբողջացրել հայրենիքի գաղափարով:

Չափազանց խոր իմաստ ունի, երբ սահմանին միասին կանգնած են կամավորական հայրն ու զինվոր որդին, աշխատանքի` ծառայության գնացող սպա ամուսնուն նորածին երեխայի հետ հրաժեշտ է տալիս երիտասարդ կինը, եւ, իհարկե, որդուն բանակ է ճանապարհում մայրը. բոլորն էլ հուզված, բայց եւ անսահման հպարտ: Սա խորհրդանշական վկայությունն է այն բանի, որ, անկախ տնտեսական ու սոցիալական դժվարություններից, մեզանում ընտանիքը միշտ հաստատուն է պահել երկրի հիմքը` ավելի ամրացնելով այն, զինվոր ու քաղաքացի դաստիարակելով, թրծելով, նրանց` հայրենիքին, հայրենիքն էլ նրանց վստահելով:

Վերստին շնորհավորելով այս լուսավոր տոնի առթիվ` մաղթում եմ, որ մեր ընտանիքներում հարատեւեն ջերմությունը, սերն ու համերաշխությունը, որ խաղաղությունը եւ բարեկեցությունը լինեն մեր օջախների մշտական ուղեկիցները, իսկ լավատեսությունը բոլորիս միշտ ոգեւորի ու անսասան հույս տա, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու թե՛ յուրաքանչյուր ընտանիքի, թե՛ մեր երկրի համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ