15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անլուրջ են. Արծրուն Հովհաննիսյանը ահազանգում է տեղեկատվական վտանգների մասին

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ մայիսի 14-ին  լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե մենք կորցրել ենք 7,000,000 մ2 տարածք միայն Թալիշի հատվածում: Հովհաննիսյանը այդ հայտարարությունը գնահատեց մեկ բառով՝ անլուրջ է:

«Հարգում եմ Սեֆիլյանին և նրա կողքին կանգնած զինվորականներին, սակայն անլուրջ է նման հայտարարություններ անել՝ հատկապես, եթե այդ տարածքում չես եղել: Բայց եկեք չտրվենք այս մանիպուլյացիաներին, որովհետեւ տարրական ռազմական հմտությունները պահանջում են մի քանի կանոնների պահպանում։ Քարտեզ եք ներկայացնում հյուսիսն ու հարավը խառնած, ինքներդ էլ ներկայացնում եք, որ տեղում չեք եղել, այսինքն՝ տեղում չլինելով հաշվարկներ եք կատարում։ Զինվորականները ընդհանուր առմամբ գիտեն, որ ցանկացած զինվորական ցանկացած եզրակացություն կատարելիս տեղանքում պիտի աշխատի»,-մեկնաբանեց ռազմական փորձագետը:

Արծրուն Հովհաննիսյանը  անդրադարձավ նաև լրագրող, փորձագետ Թաթուլ Հակոբյանի ներկայացրած տվյալներին

Փորձագետը փաստել էր, որ  Հարավային ուղղությամբ (Արա լեռ-Ղազախլար)՝ Լելե թեփե բարձունքի շրջանում, արցախյան բանակը կորցրել է 7 ռազմական դիրք: Հյուսիսային ուղղությամբ (Մատաղիս/Թալիշ-Թափ Կարակոյունլու) արցախյան բանակը ապրիլ 1-2-ի գիշերը կորցրել է տասնյակ ռազմական հենակետեր, իսկ առաջին գիծը, ինչպես հարավային ուղղությամբ, գրավվել է հակառակորդի կողմից:

«Թաթուլ Հակոբյանը նշել է այնպիսի տերմիներ, որոնք ընդհանրապես չի կարելի կիրառել, բացի այդ ներկայացվածը  այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Երբ որ մարտական գործողությունները այս կամ այն ձևաչափով շարունակում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ ինչ որ գործողություններ կարող են լինել, ստորաբաժանումները այնտեղ աշխատում են, նման մանրուքներ քննարկելը լրջորեն կարող է վտանգել գործողությունները»,- ընդգծեց  Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ