Վարկային ռեսուրսները փոշիացվել են
Գործադիրը երեկ հավանություն տվեց Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրին:
Հայաստանին կտրամադրվի վարկ` 30.000.000 ԱՄՆ դոլարի չափով, որի մարման ժամկետը 25 տարի կլինի, 14.5 տարին՝ արտոնյալ: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.
«Բոլոր պարագաներում նման մեծ ու բարդ ինժեներական համակարգի համար այս վարկը մեծ գումար չէ: Դրա արդիականացմանբ, այդ համակարգը բարելավելու համար գումար պետք է: Բայց այստեղ մի հարց էլ կա. այդ նպատակով բազմիթիվ վարկային ռեսուրսներ են եղել, ու ոչ արդյունավոտ կերպով են օգտագործվել»:
Տնտեսագետը նշեց՝ անշուշտ, Էներգետիկայի ոլորտը արդիականացնել պետք է, բայց հարկային ռեսուրսները պետք է արդյունավետ օգտագործել:
«Այն, որ էներգետիկ ոլորտը պետք է արդիականացնենք, դա ողջունելի է, բայց տարիներ շարունակ՝ մենք փոշիացրել ենք, արդյունավեր չենք օգտագործել վարրկային ռեսուրսները: Այդ վարկերը մեր հասարակության ուսերին են դրված», – ասաց տնտեսագետը: